21.11.2017|
11:17
Վերջին շրջանում մեկը մյուսի հետևից ասպարեզ են նետվում աղմկահարույց նախագծեր, որոշումներ, որոնք հասարակության շրջանում մեծ իրարանցում են առաջացնում: Նախ` հանրությանը ցնցեց ընտանեկան բռնության մասին նախագիծը, հետո պապիլոմա վիրուսի դեմ «Գարդասիլի» պատվաստումը, օրերս էլ հայտարարվեց, որ գյուղատնտեսություն է փորձում ներխուժել ԳՄՕ-ի օգտագործմամբ հայտնի «Մոնսանտո» ընկերությունը: